Գերմանիայի կանցլերը Իսրայել կատարած այցի ընթացքում հարգանքի տուրք է մատուցել նացիստների զոհ դարձած 6 միլիոն հրեաների հիշատակին:
Այցելելով Երուսաղեմի՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված Յադ Վաշեմ հուշահամալիր, Անգելա Մերկելը հայտարարել է՝ հրեաների աննկարագրելի ողբերգությունից հետո Գերմանիան պարտավոր է մշտապես հիշել այդ հանցագործությունը և պայքարել բռնության, այլատյացության ու ատելության դեմ: