Ինգուշեթիայում զանգվածային բողոքի ցույցեր են՝ Չեչնիայի հետ տարածքներ փոխանակելու որոշման դեմ, որի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել մոտ տասն օր առաջ՝ երկու հանրապետությունների ղեկավարների միջև:
Առավոտից հարյուրավոր մարդիկ հավաքվել են խորհրդարանի մոտ, որն այսօր քննարկել ու վավերացրել է համաձայնագիրը:
BBC-ի թղթակիցը տեղից հաղորդում է, որ քվեարկությանը զուգահեռ Ազգային գվարդիայի ներկայացուցիչներն օդ են կրակել՝ բողոքի ցույցը ցրելու համար:
Նախօրեին իրավապահները 12-օրյա կալանք էին սահմանել երկու ակտիվիստների նկատմամբ, հարուցվել էին քրեական գործեր՝ այս որոշման պատճառով իշխանություններին վիրավորող տեսաուղերձներ տարածելու համար:
Երեկվանից Ինգուշեթիայում ինտերնետային կապն անջատված է: