Մատչելիության հղումներ

Աշոտյանի տեղեկությունները, թե հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, չեն հաստատվում. Փաշինյան


Հոկտեմբերի 2-ի հանրահավաքը՝ Ազգային ժողովի շենքի մոտ
Հոկտեմբերի 2-ի հանրահավաքը՝ Ազգային ժողովի շենքի մոտ

Երեկ Ազգային ժողովում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն առաջարկել է Աշոտյանին «հատ-հատ հրապարակել դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա»:

Երեկ Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ դիմելով վարչապետին, պատմեց, որ հոկտեմբերի 2-ին՝ «ուշ երեկոյան հանրահավաքից հետո քաղաքացիները հանդարտ հեռանում էին Դեմիրճյան փողոցով, ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն ու նրա հետ գտնվող մարդիկ սկսեցին հայհոյանքներ հնչեցնել քաղաքացիների հասցեին»։ Նազարյանը, մասնավորապես, հետաքրքրվեց, թե արդյո՞ք վարչապետը տեղյակ է այդ միջադեպից, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիներին հայհոյող, հասարակական կարգը խախտող անձանց նկատմամբ։

Արձագանքելով Նազարյանին՝ վարճապետն ասաց, որ ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել «որոշ օլիգարխներին և նրանց թեկնապահներին ասֆալտին պառկեցնելու» իր հրահանգը։

«Այ եթե պատշաճ ձևով էդ հրահանգը կատարած լինեին, կարծում եմ, երեկվա միջադեպը չէր լինի, և ես համոզված եմ, որ նրանք բաց թողնվածն անպայման կլրացնեն», - ասաց վարչապետը՝ ընդգծելով նման պահվածք ցուացաբերողներն անպայման արժանի հակահարված կստանան օրենքի կողմից։

Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ՝ դիմելով վարչապետին ասաց. - «Եթե ուզում եք զբաղվել օրինախախտումներով և սպառնում եք օրենքով, կխնդրեմ որպես ԱԺ պատգամավոր, Ձեզ՝ որպես վարչապետի և տղամարդու, զբաղվել նաև մեր գործընկերոջ՝ տիկին Ռուզաննա Առաքելյանի հանդեպ երեկ տեղի ունեցածով։ Եթե խոսում ենք արդարության մասին և արդարության գերակայության մասին, ապա այն պետք է լինի բոլորի համար և ես ակնկալում եմ, որպեսզի ուժայինները, որոնք լսում են Ձեզ ցանկացած հարթակից, ստանան ձեզնից հանձնարարական՝ պարզելու մեր գործընկերոջ հանդեպ տեղի ունեցածի հանգամանքները, մեղավոր անձանց, հայտնաբերեն նաև ավտոմեքենաներ վնասած քաղաքացիներին՝ բազմաթիվ ավտոմեքենաներ են երեկ վնասվել, եթե Ձեզ չեն զեկուցել, իմացեք։ Ես Ձեզ խնդրում եմ երեկվա արտառոց իրավիճակի հետ կապված հանգամանքների պարզաբնումներ անել՝ անկախ քաղաքական ճամբարի պատկանելությունից՝ վեր կանգնելով քաղաքականությունից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG