Ամերիկացիներ Ֆրենսիս Արնոլդը և Ջորջ Սմիթը և բրիտանացի Գրեգորի Ուինթերը ստացել են այս տարվա Նոբերլյան մրցանակը քիմիայի բնագավառում:
Արնոլդը հինգերորդ կին-քիմիկոսն է, ով վաստակում է այդ հեղինակավոր մրցանակը:
«Այս տարվա դափնեկիրները էվոլյուցիայի սկզբունքն են կիրառել, դա օգտագործելով լաբորատոր փորձերի ընթացքում՝ նրանք կարողացել են շատ արագ ստանալ նոր պրոտեիններ»,- ասել է Նոբելյան հանձնաժողովի քիմիայի բաժնի ղեկավար պրոֆետոս Կլաես Գուստաֆսոնը:
Գիտնականների համոզմամբ, այս տարվա դափնեկիրների գյուտի շնորհիվ կհաջողվի ստեղծել արդյունավետ նոր դեղամիջոցներ, այդ թվում քաղցկեղը բուժելու համար: