Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ կառույցի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի գլխավորությամբ:
Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Հայկակ Արշամյանի թեկնածությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում հոգաբարձուների խորհուրդը հաստատել է սեպտեմբերի վերջին։
Հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանն, ով հիմնադրամը ղեկավարել է շուրջ 10 տարի, ձերբակալվել էր հուլիսի 3-ին՝ յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Հուլիսի 5-ին Վարդանյանը գրավի դիմաց ազատ արձակվեց, իսկ հուլիսի 9-ին հրաժարվեց հիմադրամի տնօրենի պաշտոնից։