Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները


Լուսանկարը՝ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՊՆ լրատվականի

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG