Մատչելիության հղումներ

Պավլիկ Մանուկյանը և Արմեն Բիլյանը հայտարարեցին անժամկետ հացադուլի մասին


Պավլիկ Մանուկյանը դատարանի դահլիճում, արխիվ
Պավլիկ Մանուկյանը դատարանի դահլիճում, արխիվ

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի կալանավորված անդամ Պավլիկ Մանուկյանն այսօրվա դատական նիստի ժամանակ հայտարարեց անժամկետ հացադուլի մասին։

Նա ասաց, որ դիմում է ծայրահեղ այդ քայլին որպես բողոքի նշան՝ իրեն կալանքի տակ պահելու որոշման դեմ։ Մանուկյանը մտադիր է մնալ հացադուլի մեջ այնքան, մինչև փոխվի խափանման միջոցը։

Պավլիկ Մանուկյանի այս հայտարարությանը հաջորդեց զինված խմբի մեկ այլ կալանավորված անդամի՝ ոստիկանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանի հայտարարությունը հացադուլի մասին։

«Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ի վաղ առավոտյան գրավել և երկու շաբաթ իր վերահսկողության տակ էր պահել ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Խմբի անդամները հուլիսի 31-ին հանձնվել են իրավապահներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG