Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն այսօր մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ բանակցելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ավստրիան որպես Եվրամիության նախագահող երկիր ցանկանում է նպաստել Ռուսաստանի և Եվրամիության լարված հարաբերությունների թուլացմանը», - Վիեննայում հայտարարել է կանցլերը:
«Մենք կքննարկենք մշակույթի և էներգետիկայի բնագավառներում երկկողմ համագործակցության հեռանկարները և մտքեր կփոխանակենք Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների բարելավման հնարավորությունների վերաբերյալ», - նշել է Ավստրիայի կառավարության ղեկավարը:
Պուտինը և Կուրցը նաև կմասնակցեն «Կայսերական մայրաքաղաքներ. Սանկտ Պետերբուրգ և Վիեննա. Թանգարանների գլուխգործոցները» խորագրով Էրմիտաժում կայանալիք ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: