Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան պատժամիջոցներ կսահմանի Վրաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նկատմամբ, քանի որ վրացի վեց սուսերամարտիկներ Իսրայելում մարզական հավաքից հետո հրաժարվել են վերադառնալ հայրենիք: Այդ տեղեկությունը հաստատել է Վրաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Մերաբ Բազաձեն:
Նրա փոխանցմամբ, միջադեպի կապակցությամբ պաշտոնանկ են արվել ֆեդերացիայի նախագահ Զազա Մչեդլիձեն և գլխավոր քարտուղար Դավիդ Սախվաձեն, ովքեր մարզիկների հետ էին Իսրայելում և վերադարձել են Վրաստան:
Ենթադրվում է, որ Վրաստանի սուսերամարտի ֆեդերացիան առաջիկայում կգումարի արտահերթ ժողով և կընտրի ղեկավարության նոր կազմ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռ չի մեկնաբանել սուսերամարտի ֆեդերացիայի հետ կապված միջադեպը: