ՖԻԴԵ-ն՝ Շախմատի համաշխարհային ֆեդերացիան, այսօր Բաթումիում բացվող համագումարում պետք է նախագահ ընտրի:
ՖԻԴԵ-ի 185 պատգամավորներ քվեարկությամբ ընտրելու են երեք թեկնածուներից մեկին:
Նախագահի պաշտոնի համար պայքարում են ներկայիս փոխնախագահ Գեորգիուս Մակրոպուլոսը Հունաստանից, Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը և բրիտանացի գրոսմայստեր Նայջըլ Շորթը:
1995 թվականից ՖԻԴԵ-ն ղեկավարող նախագահ, Կալմիկիայի նախկին նախագահ, վիճահարույց գործարար Կիրսան Իլյումժինովը, ով Սիրիային գաղտնի սատարելու մեղադրանքով հայտնվել է ամերիկյան պատժամիջոցներին ենթարկված գործիչների ցանկում, այս անգամ չի առաջադրվել:
Իլյումժինովը հաղորդել է, որ այս ընտրություններում սատարում է Դվորկովիչին:
Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ ՖԻԴԵ-ի նոր նախագահի անունը հայտնի կդառնա առաջիկա մեկ-երկու ժամում: