Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այս շաբաթ Հնդկաստան կատարելիք այցի ընթացքում կստորագրվի 5 միլիարդ դոլարի պայմանագիր այդ երկրին S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին, հաղորդում է Կրեմլը:
Գործարքը տեղի է ունենում՝ չնայած Պենտագոնի նախազգուշացումներին, որ գնելով այդ համակարգերը՝ Հնդկաստանը դեմ դուրս կգա Ռուսաստանի ռազմական ոլորտի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին:
Պուտինի այցը տեղի կունենա հոկտեմբերի 4-5-ը՝ Հնդկաստանի վարչապետի հրավերով:
Արդեն մի քանի ամիս է, ինչ Մոսկվան Նյու Դելիի հետ բանակցություններ է վարում S-400-ների վաճառքի վերաբերյալ: