Մատչելիության հղումներ

«Ես խնդիր չեմ տեսնում, ես աթոռից կառչած չեմ». Լոռու մարզպետ


Վանաձորի կենտրոնական հրապարակում այսօր բազմաթիվ վանձորցիներ են հավաքվել։ Նրանք երթով անցան կենտրոնական փողոցներով՝ պահանջելով արտահերթ ընտրություններ անցկացնել։

Երթը գլխավորում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ երկու փոխմարզպետները։

Ամբողջ բողոքի ակցիայի ընթացքում ԲՀԿ անդամ մարզպետը իր աշխատասենյակում էր։ «Ազատությանը» հեռախոսով տված հարցազրույցում Հրանտ Մարգարյանը ասաց, որ սպասում է քաղաքական որոշումների իր հետագա պաշտոնավարման մասին։

Հարցին, թե արդյոք ինքը միանում է բողոքի ակցիայի մասնակցիցների պահանջներին, մարզպետն ասաց. ֊ «Էլի ես ժողովրդի հետ եմ, հեղափոխության մասնակիցներից մեկն եմ եղել։ Ինձ համար ուղղակի անհասկանալի է, որ չորս ամսվա ընթացքում ես սեր ու հարգանք եմ սերմանել ամբողջ մարզով մեկ և անկախ կուսակցական պատկանելությունից, խտրականություն չդնելով, աշխատել եմ, ու էսօր հանկարծ կարող է ինձ ասեն, որ հրաժարական տաս։ Կարիքը կլինի՝ կասեն, քաղաքական որոշում կլինի՝ կարվի։ Ես խնդիր չեմ տեսնում, ես աթոռից կառչած չեմ, բայց ուղղակի ինձ հասկանալ էլ է պետք՝ պատճառը, իմաստը՝ կոնկրետ իմ կտրվածքով»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի երեկոյան Բաղրամյան պողոտայում հրավիրած հանրահավաքում հայտարարեց, որ կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում մարզպետները կազատվեն աշխատանքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG