Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Հարկային բարեփոխումների ուղղությամբ պետք է ընդունել համարձակ որոշումներ և շարժվել առաջ


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հայաստանի հարկային համակարգում փոփոխությունների իրականացման հայեցակարգով ներկայացված առաջարկություններն են քննարկվել այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցության ժամանակ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես անդրադարձ է կատարվել եկամտային հարկի և շահութահարկի դրույքաչափերի նվազեցման, շրջանառության հարկի շեմի, միկրոձեռնարկատիրության հարկման, արտոնագրային հարկի համակարգերում փոփոխությունների շուրջ առաջարկություններին ու տարբերակներին, ինչպես նաև դրանց՝ պետական բյուջեի եկամուտների նկատմամբ հնարավոր ազդեցություններին: Ներկայացված առաջարկությունների շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Փաշինյանը նշել է, որ հարկային բարեփոխումների ուղղությամբ պետք է ընդունել համարձակ որոշումներ և շարժվել առաջ: Նրա խոսքով՝ բարեփոխումները պետք է նպաստեն հարկ վճարողների վարքագծի դրական փոփոխություններին, հարկային համակարգի պարզեցմանը, ներդրումային միջավայրի բարելավմանն ու աշխատանքի խրախուսմանը: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել աշխատանքները հարկային համակարգի հետևողական բարելավման ուղղությամբ և, հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները, հայեցակարգում իրականացնել լրամշակումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG