Մատչելիության հղումներ

Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին կմասնակցեն մոտ չորս տասնյակ պետությունների ղեկավարներ և վարչապետեր


Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Երևանում ասուլիսի ժամանակ, 10-ը սեպտեմբերի, 2018թ․
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Երևանում ասուլիսի ժամանակ, 10-ը սեպտեմբերի, 2018թ․

Հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են 26 պետության ղեկավարներ, 2 երկրների փոխնախագահներ, Մոնակոյի արքայազնը, 9 վարչապետեր, 3 փոխվարչապետեր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այդ մասին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության Պետական արարողակարգի ծառայության ղեկավար Լևոն Մինասյանը՝ ընդգծելով, որ բարձրաստիճան մասնակիցների թիվը կարող է աճել:

Գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանելու ընդհանուր առմամբ շուրջ 3 հազար 500 հոգի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG