Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն դատապարտում է նոր հրթիռ ստեղծելու ռուսների ծրագիրը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, արխիվ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, արխիվ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի պաշտպանության նախարարների հոկտեմբերի 3-ից 4-ը կայանալիք հավաքի կապակցությամբ հրավիրած ասուլիսում այսօր Բրյուսելում հայտարարել է, որ Ռուսաստանում 9М729 տեսակի թևավոր հրթիռ ստեղծելու ծրագրիը հակասում է միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրին:

«Դաշինքի բոլոր անդամները համաձայն են, որ այդօրինակ հրթիռ ստեղծելու Ռուսաստանի մտադրությունը նշված պայմանագրի խախտում է»,- ասել է Ստոլտենբերգը:

«Ըստ ԱՄՆ հայթայթած տեղեկությունների, որոնք փոխանցվել են դաշինքին, «Նովատոր» 9М729 տեսակի հրթիռներով զինվելու մտադրությունը հակասում է պայմանագրին»,- ասել է Ստոլտենբերգը և Ռուսաստանին հորդորել է չխախտել այդ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները:

Ստոլտենբերգի փոխանցմամբ, միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին միջազգային պայմանագիրը եվրոպական անվտանգության անկյունաքարերից մեկն է:

Ռուսաստանի արտաքին գործոց նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ավելի վաղ ասել է, որ ԱՄՆ դատապարտում է այդ հրթիռի ստեղծումը, պնդելով, թե հրթիռի թռիչքի շառավիղը գերազանցում է պայմանագրով թույլատրված ցուցանիշը:

Զախարովան պնդում է, թե ամերիկացիներն իրենց ներկայացրած փաստարկը որևէ կերպ չեն հիմնավորել:

Յենս Ստոլտենբերգը նաև հայտնել է, որ վաղը գումարվող պաշտպանության նախարարների համաժողովի օրակարգի հիմնական խնդիրը կլինի պաշտպանական ծախսերի ավելացումը:

«Մենք կքննարկենք մի շարք թեմաներ, այդ թվում պաշտպանական ծախսերի արդար բաշխումը: Պետք է ավելացնել այդ բնագավառին հատկացվող ներդրումները»,- այսօր Բրյուսելում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG