Մատչելիության հղումներ

Մոսկվան դեմ է Արկտիկայում ռազմական ներկայությունն ընդլայնելու Լոնդոնի ծրագրին


Ռուսաստանի դեսպանատունը Լոնդոնում
Ռուսաստանի դեսպանատունը Լոնդոնում

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը դեմ է հաջորդ տարի Արկտիկայում ռազմական ներկայությունը ընդլայնելու մասին՝ Մեծ Բրիտանիայի ծրագրին։

Լոնդոնը պարզաբանել է, որ Արկտիկայում ընդլայնում է իր ռազմական ներկայությունը՝ հակազդելու համար Ռուսաստանի աճող ագրեսիային:

Առարկությունները բարձրաձայնվեցին երեկ, երբ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը The Sunday Telegraph-ին ասել էր, որ կառավարությունը պատրաստում է «Արկտիկայի պաշտպանական ռազմավարություն», ըստ որի, 2019 թ. Նորվեգիայում նոր ռազմաբազա կստեղծվի։

The Sunday Telegraph-ը նշում է, որ Մեծ Բրիտանիայի գործողությունները կատարվում են Ռուսաստանի՝ Արկտիկայում իր ռազմական և արդյունաբերական ներկայությունն ընդլայնելու ֆոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG