Մատչելիության հղումներ

Լիբանանը հերքում է «Հզբոլահ»-ի հրթիռային կայաններ տեղակայելու մասին Իսրայելի պնդումները


Լիբանանի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասսիլ, արխիվ
Լիբանանի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասսիլ, արխիվ

Լիբանանի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասսիլը մոտ յոթ տասնյակ դեսպանների ուղեկցել է՝ ուսումնասիրելու Բեյրութի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող կառույցները, որպեսզի հերքվեն Իսրայելի պնդումները, թե Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հզբոլահ» շարժումն այնտեղ գաղտնի հրթիռներ է տեղակայում:

Ջեբրան Բասսիլը հայտարարել է, որ իր կառավարությունը թույլ չի տա օդանավակայանի մոտ հրթիռների համար նախատեսված կառույցներ ստեղծել: Նա նշել է, որ Իսրայելի տեղեկությունները ճշտված չեն, «համոզիչ ապացույցներ» չկան:

«Լիբանանը պահանջում է, որ Իսրայելը դադարեցնի իր խելագարությունը», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG