Մատչելիության հղումներ

«Հանուր մարդկությունը դառնում է մի ընտանիք՝ ապրելու այս մեծ կորուստը»


Տիգրան Մանսուրյան
Տիգրան Մանսուրյան

Շառլ Ազնավուրի վախճանի կապակցությամբ «Ազատությունը» զրուցել է մաեստրո Տիգրան Մանսուրյանի հետ:

«Ազատություն»․ - Գիտենք, Ձեզ համար էլ է դժվար: Դուք անձամբ շփվել եք նրա հետ, ի՞նչ զգացմունքներ ունեք այս պահին:

Մանսուրյան․ - Ես վերհիշում եմ այն բոլոր հանդիպումներն ու զրույցները, որ ունեցել եմ անձամբ իր հետ: Վերհիշում եմ բոլոր այն դեպքերը, անցքերը, որ արեցինք մենք իր հետ իրենցի հեռու գտնվելով հանդերձ: Լինի դա երաժշտություն, երգ, լինի դա քաղաքական անցուդարձ, լինի դա հասարակական պրոցեսների արձագանք՝ ինքը ամենուրեք էր: Եվ տարիների ընթացքին ավելի ու ավելի ներկայություն եղավ ամբողջ աշխարհի հանրության համար: Եվ եթե այսօր մենք խոսում ենք Ազնավուր վախճանի մասին, սա այն դեպքերից է, երբ հանուր մարդկությունը մի պահ դառնում է մի ընտանիք՝ ապրելու այս մեծ կորուստը: Մենք դառնում ենք ընտանիք՝ աշխարհով մեկ, որովհետև ինքը աշխարհի մեծագույն հայն է»:

«Ազատություն»․ - Ամենածանր ողբերգության պահին՝ 1988 թվականի երկրաշարժը, ինքը այստեղ էր․ իր աշխարհահռչակ անունով և իր հնարավորություններով կանգնեց հայ ժողովրդի կողքին, ստեղծեց ֆոնդ․․․ մինչև օրս էլ նա օգնում է հայ ժողովրդին: Դարձավ ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանը Շվեյցարիայի Համադաշնությունում, նաև Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում: Նրա ներկայություն այս կառույցներում Հայաստանի վարկը անմիջապես բարձրացնում է: Այն օգուտը, որ Շառլ Ազնավուրն է բերել հայությանը, կարծում եմ ,շատ եզակի, հազվագյուտ ներդրում է: Մյուս կողմից, ինքը շատ համեստ մարդ էր: Ի՞նչ կարող եք այդ մասին ասել:

Մանսուրյան․ - Ես հիշում եմ, երբ մենք հանդիպեցինք Ֆրանսիայի հեռուստաալիքներից մեկում: Հայ կինոյի շաբաթն էր Ֆրանսիայում, և մենք մի խումբ կինոգործիչներով՝ Հենրիկ Մալյան, Ալբերտ Մկրտչյան, Սոս Սարգսյանի, Բագրատ Հովհաննիսյան․․․ այդ օրերին նա միացավ մեզ անմիջապես: Երբեք չզգացինք հոգնածությունը, իր ժամանակ տալու դժվարությունը մեզ: Ես ուզում եմ ասել, որ այդ պահերին ես ունեի իսկապես իմ հոգեհարազատը, այլ մենք արդեն ընտանիք էինք՝ հայ ընտանիք, և նա մեր ընտանիքի անդամն էր: Ինքը առհասարակ կարողանում էր անել ամեն ինչ, որ կարեկցանք էր պարունակում իր մեջ, օգնություն էր պարունակում:

Տիգրան Մանսուրյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG