Մատչելիության հղումներ

Ադրբեջանի մայրաքաղաքում գնացքը բախվել է մարդատար ավտոբուսին


Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի արվարձաններից մեկում գնացքի և մարդատար ավտոբուսի բախման հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս 34 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Ադրբեջանական աղբյուրները փոխանցում են, որ տուժածների մի զգալի մասը դպրոցից տուն վերադարձող անչափահասներ են եղել:

«Պատահարի արդյունքում արձանագրված միակ զոհը 13 տարեկան տղա է», - հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, ավտոբսուի վարորդը կոպտորեն խախտել է երթևկության կանոնները՝ անտեսելով մոտեցող շարժակազմի մասին բոլոր նախազգուշացումները և փորձելով արագորեն հատել երկաթգիծը:

Ադրբեջանի դատախազությունը միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG