Մատչելիության հղումներ

Համոնդ. Բրիտանական տնտեսությունը ի վիճակի է դիմակայել Brexit-ի բացասական հետևանքներին


Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդ, արխիվ
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդ, արխիվ

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդի համոզմամբ՝ բրիտանական տնտեսությունն ի վիճակի կլինի դիմակայել այն բոլոր խնդիրներին, որոնք կծագեն, եթե Լոնդոնը և Բրյուսելը չկարողանան սահմանված ժամկետներում համաձայնության գալ երկրի` Եվրամիությունը լքելու պայմանների շուրջ: Այս մասին Միացյալ Թագավորության ֆինանսների նախարարը հայտարարել է այսօր Sky News ալիքի եթերում:

«Մենք պարտավոր ենք պատրաստվել այսպես կոչված կոշտ Brexit-ի տարբերակին», - նշել է Համոնդը:

Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ Պահպանողական կուսակցության մի շարք ներկայացուցիչների պնդումները, թե Մեծ Բրիտանիայի և Եվրամիության հարաբերությունները պետք է կառուցվեն «կանադական մոդելի` ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հիման վրա, իրատեսական չեն»: «ԵՄ ղեկավարները ի սկզբանե հայտարարել էին, որ այդ տարբերակն իրենց համար ընդունելի չէ», - նշել է Ֆիլիպ Համոնդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG