Մատչելիության հղումներ

Իրավապաշտպաններ․ Վերջին երեք տարում Ռուսաստանի օդային հարվածների հետևանքով 18 հազար սիրիացի է զոհվել


Սիրիա - Ռուսական ռազմական օդանավեր Հմեյմիմ ռազմաբազայում, արխիվ
Սիրիա - Ռուսական ռազմական օդանավեր Հմեյմիմ ռազմաբազայում, արխիվ

Սիրիայում իրականացվող ռուսական գործողությունների արդյունքում վերջին երեք տարում ավելի քան 18 հազար մարդ է զոհվել, որոնցից առնվազն 8 հազարը՝ խաղաղ բնակիչներ: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների խախտումների դիտարկման կենտրոն» իրավապաշտպան կառույցը՝ պնդելով, որ ռուսական հարվածների հետևանքով զոհվածներից առնվազն 3 հազարը կանայք և երեխաներ են:

Այս մասին կենտրոնի ներկայացուցիչները նշել են սիրիական պատերազմում Ռուսաստանի ներգրավվածության երրորդ տարելիցի առթիվ հրապարակված հատուկ զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG