Մատչելիության հղումներ

Ռուսաստանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են կայացել ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների


Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիա Ռուսաստանում, սեպտեմբեր, 2018թ․
Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիա Ռուսաստանում, սեպտեմբեր, 2018թ․

Ռուսաստանի մի քանի քաղաքներում երեկ ոչ մեծ հանրահավաքներ են կայացել, որոնց մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել կենսաթոշակային տարիքը 5 տարով բարձրացնելու կառավարության ծրագրի դեմ։

Բողոքի ակցիաները անցել են Օրենբուրգում, Դոնի Ռոստովում, Օմսկում և Վիտկինսկում:

Անցած շաբաթ Ռուսաստանի Պետդուման երրորդ՝ վերջին ընթերցմամբ հավանություն տվեց կենսաթոշակային բարեփոխումների վիճահարույց օրինագծին, համաձայն որի, տղամարդիկ կենսաթոշակի կանցնեն 65 տարեկանում՝ ներկայիս 60-ի փոխարեն, կանայք՝ 60-ում, ներկայիս 55-ի փոխարեն:

Տարեց ռուսաստանցիները մտավախություն ունեն, որ այդքան չեն ապրի, ավելի երիտասարդներն ասում են, որ այս փոփոխության հետևանքով կնվազեն աշխատանք գտնելու իրենց հնարավորությունները:

Պետդումայից հետո օրենքը պետք է հավանության արժանանա Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի, ապա՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG