Մատչելիության հղումներ

Էրդողան. «Մենք թույլ չենք տա, որ երրորդ ուժերը խաթարեն թուրք-գերմանական բարեկամությունը»


Ավարտվեց Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի պետական այցը Գերմանիա: Շաբաթ երեկոյան Բեռլինում կայացած բանակցությունների ավարտից հետո Էրդողանը մեկնեց Քյոլն, որտեղ մասնակցեց Գերմանիայում կառուցված խոշորագույն մզկիթի բացմանը: Դիմելով մզկիթի բակում հավաքված հազարավոր մարդկանց` Էրդողանը կրկին հայտարարեց, որ երրորդ ուժերը ցանկանում են սեպ խրել Բեռլինի և Անկարայի միջև:

«Մենք կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին որտեղ էլ նրանք գտնվեն: Մենք թույլ չենք տա, որպեսզի Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակցիներն ու Քրդական բանվորական կուսակցության համակիրները նեղացնեն մեր քաղաքացիներին, խաթարեն թուրք-գերմանական բարեկամությունը», ֊ հայտարարում էր Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG