Մատչելիության հղումներ

Պորոշենկո. «Դոնբասի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»


«Ուկրաինան դեմ է Դոնբասի հակամարտության ռազմական կարգավորմանը», ֊ Խարկովում հնչեցրած ելույթում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Դոնեցկի և Լուգանսկի մարզերում գտնվող անջատականների դիրքերի դեմ ռազմական հարձակումը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ լայնածավալ հակամարտության: Բացի այդ, Ուկրաինան Ռուսաստան չէ, մենք չենք կարող գրոհել Դոնեցկի ուղղությամբ այնպես, ինչպես դա անում էր Ռուսաստանը Գրոզնիում` չեչենական պատերազմի ընթացքում», ֊ հայտարարել է Պորոշենկոն:

Ուկրաինայի նախագահը նաև պնդել է, որ երկրի բնակչության 60 տոկոսը հանդես է գալիս Դոնբասի խնդրի խաղաղ կարգավորման օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG