Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան Նորվեգիայում ռազմակայան է ստեղծում՝Արկտիկան Ռուսաստանից պաշտպանելու նպատակով


Մեծ Բրիտանիան ռազմակայան է ստեղծում Նորվեգիայի տարածքում: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը: Նրա խոսքով 2019 թվականին Նորվեգիայի տարածքում 800 բրիտանացի զինծառայող կտեղակայվի:

«Այդ քայլը իրականացվում էԱրկտիկան ռուսական վտանգից պաշտպանելու ռազմավարության շրջանակներում», ֊ նախարարի խոսքերն է փոխանցում Sunday Express թերթը` հավելելով, որ ըստ բրիտանական պաշտպանական գերատեսչության, Նորվեգիայի ափերի մոտ ռուսական սուզանավերի ակտիվության մակարդակը մոտ է Սառը պատերազմի ցուցանիշներին:

Նոր ռազմակայանում բրիտանազի զինվորականներից բացի նաև ամերիկացի, հոլանդացի և նորվեգացի զինծառայողներ կտեղակայվեն` ընդհանուր առմամբ շուրջ 3 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG