Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից օգնություն խնդրել Կոսովոյի հարցում: Այս մասին Սերբիայի ղեկավարն ասել է շաբաթ երեկոյան Բելգրադում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Երկու օրից ես և Ռուսաստանի նախագահը կհանդիպենք Մոսկվայում: Կասկած չկա, որ ես նրանից Կոսովոյի խնդրում խորհուրդ եմ հարցնելու», ֊ ասել է Վուչիչը:
Սերբիայի նախագահի այս հայտարարությունները հնչել են Կոսովոյի հյուսիսում իրադրության կտրուկ սրման ֆոնին: Շաբաթ օրը Կոսովոյի իշխանությունները ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ էին մտցրել երկրամասի սերբաբնակ շրջաններ` դրանք տեղակայելով մի շարք կարևոր ռազմավարական օբյեկտների հարևանությամբ:
Պաշտոնական Պրիշտինայի այս քայլից հետո Ալեքսանդր Վուչիչի հրամանով Սերբիայի Զինված ուժերը մարտական պատրաստության վիճակի էին բերվել: