Դոնեցկում այսօր կեսօրին տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում են ուկրաինական աղբյուրները, տեղեկացնելով, որ տուժածների թվում է նաև Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավարի պաշտոնին հավակնող կոմունիստ Իգոր Հաքմիյազովը:
Պայթյունն, ըստ ՈՒՆԻԱՆ լրատվական գործակալության, տեղի է ունեցել տեղական կոմկուսի համագումարից անմիջապես հետո:
«Հաքմիյազովի կյանքին վտանգ չի սպառնում», ֊ հաղորդում են տեղական աղբյուրները: