Մատչելիության հղումներ

Մամեդյարով.«Եթե Հայաստանի նոր կառավարությունն իրեն ժողովրդավար է համարում՝ պետք է զորքերը դուրս բերի գրավյալ տարածքներից»


Ադրբեջանը հերթական անգամ կոչ է անում Հայաստանին դուրս բերել զորքերը գրավյալ տարածքներից: Նման կոչով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ամբիոնից երեկ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

«Եթե Հայաստանի նոր ղեկավարությունն իրեն ժողովրդավար է անվանում, այն պետք է առաջնորդվի օրենքի գերակայության և դեմոկրատական արժեքներով, պայմաններ ստեղծի արտաքսված մարդկանց` սեփական օջախներ վերադարձի համար, դուրս բերի զինված ուժերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից», - հայտարարել է Մամեդյարովը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ «ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG