Մատչելիության հղումներ

Նիդեռլանդների ոստիկանությունը խոշոր ահաբեկչական գործողությունների շարք է կանխել


Նիդեռլանդներում ահաբեկչության կասկածանքով ձերբակալված յոթ անձանց մոտ ավելի քան 100 կիլոգրամ պայթուցիկ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցմները, նշելով, որ ըստ ոստիկանական աղբյուրների, վնասազերծված ահաբեկչական խմբի անդամները պատրաստվում էին երկրի տարածքում հարձակումների շարքկազմակերպել:

Դրանցում, մասնավորաբար, պետք է ականապատ մեքենա և ինքնասպան ահաբեկիչներ կիրառվեին:

Նիդերլանդների ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները միաժամանակյա ձերբակալություններ էին իրականացրել հինգշաբթի երեկոյան Արհեմ և Վերտ քաղաքներում:

Կասկածյալների ինքնությունը ոստիկանությունն առայժմ չի բացահայտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG