Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոն սեղմ ժամկետներում կուսումնասիրի նախագահ Թրամփի կողմից Գերագույն դատարանի անդամի պաշտոնում առաջադրված Բրեթ Քավանոյին ներկայացվող մեղադրանքները:
Վերջին շաբաթներին միանգամից երեք կանայք Քավանոյին մեղադրել են 80-ականների սկզբին կատարված բռնաբարությունների մեջ:
Հետաքննությունների դաշնային բյուրոն խոստացել է ներկայացվող մեղադրանքների ուսումնասիրությունն ավարտել մինչև հոկտեմբերի 5-ը, երբ Քավանոյի թեկնածությունը պետք է քվեարկության դրվի Սենատում:
Ուրբաթ երեկոյան Ներկայացուցիչների տան Իրավական հարցերի հանձնաժողովի անդամները կողմ արտահայտվեցին Քավանոյի` Գերագույն դատարանի դատավոր ընտրելուն:
Հանձնաժողովի դեմոկրատ անդամները բոյկոտել էին քվեարկությունը: