Մատչելիության հղումներ

Սլովակիայի դատախազությունը երեք հոգու մեղադրանք է առաջադրել հետաքննող լրագրողի սպանության գործով


Հետաքննող լրագրող Յան Կուցիակի և նրա ընկերուհու սպանության գործով Սլովակիայի դատախազությունը երեք հոգու մեղադրանք է առաջադրել կանխամտածված սպանության հոդվածով:

Նախօրեին Սլովակիայի ոստիկանությունը լրագրողի աղմկահարույց սպանության գործի քննության շրջանակներում ձերբակալել է ութ հոգու՝ այդ թվում Տոմաշ անունով նախկին ոստիկանի:

27-ամյա Կուցիակը հետաքննում էր Սլովակիայի քաղաքական վերնախավի և իտալական մաֆիայի միջև հանցավոր կապերը: Լրագրողի սպանությունը Սլովակիայում ներքաղաքական ճգնաժամի տեղիք է տվել, որի հետևանքով վարչապետը, ներքին գործերի նախարարը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական են տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG