Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ


ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգեր, արխիվ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգեր, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ Նյու Յորքում հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող օրակարգային մի շարք հարցերի շուրջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը անդրադարձել են գործակցությանը «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շրջանակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG