Մատչելիության հղումներ

Ռոհանի․ Թրամփին չհաջողվեց հասնել Իրանի մեկուսացմանը


ԱՄՆ - Իրանի նախագահ Հասան Ռոհանին Նյու Յորքում ասուլիսի ժամանակ, 26-ը սեպտեմբերի, 2018թ․
ԱՄՆ - Իրանի նախագահ Հասան Ռոհանին Նյու Յորքում ասուլիսի ժամանակ, 26-ը սեպտեմբերի, 2018թ․

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվել հասնել Իրանի մեկուսացմանը, որին նա ձգտում էր ՄԱԿ-ում, և միջազգային հանրությունը հիմնականում անտեսեց նրա պահանջները:

«Ոչ ոք չաջակցեց ԱՄՆ-ին՝ Ամերիկային դնելով յուրահատուկ պատմական և քաղաքական մեկուսացման մեջ», - Նյու Յորքից վերադառնալուց հետո երեկ Թեհրանի օդանավակայանում լրագրողներին ասել է Ռոհանին։

Թրամփը ՄԱԿ-ում իր ելույթն օգտագործել էր Իրանին քննադատելու համար և այդ երկիրն անվանել «կոռումպացված դիկտատուրա», որի ղեկավարները «Մերձավոր Արևելքում քաոս են սփռում, մահ և կործանում», և կոչ էր արել բոլոր պետություններին միանալ Միացյալ Նահանգներին` պատժամիջոցներ կիրառելու Իրանի կառավարության դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG