Մատչելիության հղումներ

Պուտինը թեյի սեղանի շուրջ առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ


Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանում ռուսաց լեզվի նկատմամբ իշխանությունների և հանրության աջակցությունը, այսօր Բաքվում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինը նշելով, որ հանրապետությունում գործում է ավելի քան 300 դպրոց, որտեղ ռուսերեն լեզվով են դասավանդում:

Կարճատև այցի ընթացքում Կրեմլի ղեկավարը Ադրբեջանի մայրաքաղաքում թեյի սեղանի շուրջ առանձնազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ, ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մամուլի համար հայտարարություններ չեն հնչել:

Մինչ այդ ելույթ ունենալով ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումին՝ Պուտինը հայտարարել է. - «Մենք դեռևս Սոչիում նշել ենք, որ հարաբերությունները դրական են զարգանում տնտեսությունում և այլ ոլորտներում»:

Բաքվից Պուտինը մեկնել է Տաջիկստանի մայրաքաղաք՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG