Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, չորեքշաբթի օրը կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Ըստ Հայաստանի արտգործնախարարության, զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, նախանշել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
ԱԳ նախարարներն անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ երկուստեք ընդգծելով հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում: