Մատչելիության հղումներ

«Նախևառաջ Ամերիկան» կարգախոսը պիտանի չէ միջազգային մարտահրավերները լուծելու համար․ Մաաս


Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաաս, արխիվ
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաաս, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջ քաշած «Նախևառաջ Ամերիկան» կարգախոսը պիտանի չէ աշխարհի առաջ ծագած մարտահրավերները լուծելու համար: Այդ մասին Թվիթերի էջում գրել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը:

«Գլոբալացումը, տեղեկատվական տեխնոլոգիաները, կլիմայի փոփոխությունները սահմաններ չեն ճանաչում, «Նախևառաջ Ամերիկան» կարգախոսով այդ հարցերը չեն լուծվի: Այդ մարտահրավերներին մենք կարող ենք միայն միասին՝ միջազգային համագործակցության ճանապարհով հակազդել», - Թվիթերում գրել է Մաասը:

Նախարարը Գերմանիայի պատվիրակության կազմում այժմ ներկա է Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG