Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների ու Հյուսիսային Կորեայի միջև հիանալի հարաբերություններ են»․ Թրամփ


Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, թե «Միացյալ Նահանգների ու Հյուսիսային Կորեայի միջև հիանալի հարաբերություններ են», և որ ինքը շուտով կհայտարարի հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ մոտալուտ հանդիպման տեղն ու ժամկետը:

«Այսօր մենք մամուլի ասուլիս ենք ունենալու, որտեղ և կհայտարարվի այդ մասին: Մենք մեր առաջին հանդիպմանը հսկայական առաջընթացի ենք հասել, նրանք ապամիջուկայնացնում են Հյուսիսային Կորեան», - ասել է ԱՄՆ նախագահը:

Ամիսներ շարունակված փոխադարձ մեղադրանքներից ու Փհենյանի դեմ սահմանված խիստ պատժամիջոցներից հետո՝ այս տարվա ամռանը, Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի առաջնորդները համաձայնեցին հանդիպել: Երկար սպասված այդ բանակցություններից հետո Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ինը հայտարարեցին, թե համաձայնել են քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG