Մատչելիության հղումներ

Թրամփը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կներկայացնի Իրանի դեմ իր փաստարկները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Նյու Յորք, 25-ը սեպտեմբերի, 2018թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Նյու Յորք, 25-ը սեպտեմբերի, 2018թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կներկայացնի Իրանի դեմ իր փաստարկները՝ նախօրեին Գլխավոր վեհաժողովում հնչեցրած ելույթից հետո, որով հորդորել էր աշխարհի բոլոր ժողովուրդներին աշխատել իր հետ՝ մեկուսացնելու Թեհրանի առաջնորդներին:

Անվտանգության խորհրդի մշտական անդամների մեծ մասը, սակայն, այս հարցում Թրամփի հետ համակարծիք չեն: Նրանց թվում են ոչ միայն Իրանի աջակից Ռուսաստանն ու Չինաստանը, այլև Վաշինգտոնի դաշնակից եվրոպական պետությունները, ուստի ակնկալվում է, որ հանդիպումը որևէ արդյունք չի արձանագրի և միայն ի ցույց կդնի առկա տարաձայնությունները:

Երեկ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում՝ ԱՄՆ նախագահը մեղադրել էր Իրանի առաջնորդներին Մերձավոր Արևելքում «քաոս, մահ ու ավերածություններ» սերմանելու մեջ:

Ի պատասխան, Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննադատել էր Նահանգներին՝ ստանձնած միջազգային պարտավորությունները ոտնահարելու և այլ երկրների դրան դրդելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG