Մատչելիության հղումներ

Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունեց վիճահարույց փոփոխությունները կենսաթոշակային ոլորտում


Ռուսաստան - Կենսաթոշակային ոլորտում փոփոխությունների դեմ բողոքի ցույց Սանկտ Պետերբուրգում, 16-ը սեպտեմբերի, 2018թ․
Ռուսաստան - Կենսաթոշակային ոլորտում փոփոխությունների դեմ բողոքի ցույց Սանկտ Պետերբուրգում, 16-ը սեպտեմբերի, 2018թ․

Ռուսաստանի Պետդուման երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել կենսաթոշակային բարեփոխումների վիճահարույց օրինագծին, որով թոշակի անցնելու տարիքային շեմը բարձրացվում է հինգ տարով: Ըստ այդմ, տղամարդիկ կենսաթոշակի կանցնեն 65 տարեկանում՝ ներկայիս 60-ի փոխարեն, կանայք՝ 60-ում, ներկայիս 55-ի փոխարեն:

Քվեարկությունն անցել է փոփոխությունների դեմ շարունակվող զանգվածային ցույցերի ֆոնին: Նախօրեին ակտիվիստները դրանց դեմ մեկ միլիոն ստորագրություն են ներկայացրել նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունարան:

Սոցիոլոգիական հարցումները փաստում են, որ այս փոփոխությունների ֆոնին Ռուսաստանի իշխանությունների, այդ թվում՝ նախագահ Պուտինի վարկանիշը կտրուկ անկում է արձանագրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG