Մատչելիության հղումներ

Դադարեցնել քրեական գործը, եթե չկա ատելության քարոզի ապացույց․ ՌԴ ԳԴ նախագահ


Ռուսաստանի Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդև, արխիվ
Ռուսաստանի Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդև, արխիվ

Ռուսաստանի Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը Վլադիվոստոկում այսօր գումարված արդարադատության հարցերին նվիրված համաժողովում ասել է, թե դատարանները պետք է դադարեցնեն համացանցում արտահայտված տեսակետների հարցով հարուցված քրեական գործերն այն դեպքերում, եթե քննիչները չեն ներկայացնում օգտատերերի կողմից ծայրահեղական բովանդակության գաղափարներ հնչեցնելու ապացուցներ:

Վլադիվոստոկում համաժողովը գումարվել է մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանում կտրուկ աճ են գրանցել ատելության քարոզ և ծայրահեղականություն տարածելու մեղադրանքով հարուցվող քրեական գործերը, որոնց հիմք են դառնում սոցիալական ցանցերում տեղադրվող գրառումը, լուսանկարը, ծաղրանկարը կամ տեսագրությունը:

Իրավապաշտպաններն ահազանգում են, որ իշխանությունները նման դատական գործերով հետապնդում են քննադատական հայացքներ արտահայտող օգտատերերին:

«Ատելության քարոզ» կամ «հավատացյալների զգացմունքները վիրավորելու արարք» մեղադրանքներով ամբաստանյալները Ռուսաստանում սովորաբար դատապարտվում են պայմանական ազատազրկման և տուգանքի:

Լեբեդևը Վլադիվոստոկում ասել է, որ դատարանները պետք է շատ ուշադիր ուսումնասիրեն քննիչների ներկայացրած փաստարկները և դադարեցնեն գործը, եթե չկա ատելության քարոզի ապացույց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG