Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կշարունակի նոր վճարային համակարգ ստեղծելու ջանքերը


ԱՄՆ - ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպման ժամանակ, 25-ը սեպտեմբերի, 2018թ․
ԱՄՆ - ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպման ժամանակ, 25-ը սեպտեմբերի, 2018թ․

Եվրամիությունը խոստանում է շարունակել նոր վճարային համակարգ ստեղծելու փորձերը, ինչը թույլ կտա իր ընկերություններին Իրանի հետ առևտուր անել՝ չնայած ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնմանը:

Երեկ ուշ երեկոյան ՄԱԿ-ում Եվրամիության և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել հայտարարությամբ, ասելով, որ կշարունակեն վճռականորեն «պաշտպանել իրենց տնտեսվարողների ազատությունը օրինական բիզնես վարելու հարցում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG