Երեկ երեկոյան Լոնդոնում ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը:
Անցած տասը տարիների ընթացքում տարվա լավագույն ֆուտբոլիստ են ճանաչվել միայն արգենտինացի Լեո Մեսսին և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն:
Այս տարի կոչմանն արժանացել է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան և Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը:
Եռյակում են նաև «Լիվերպուլ»-ի և Եգիպտոսի հավաքականի աստղ Մոհամեդ Սալահն ու Ռոնալդուն:
Ֆերենց Պուշկաշի անվան տարվա լավագույն գոլ է ճանաչվել անգլիական Պրեմիեր լիգայում Սալահի գոլը «Էվերտոն»-ի դարպասը:
Տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդյե Դեշանը: Եռյակի մեջ են նաև «Ռեալ»-ի նախկին մարզիչ Զինեդին Զիդանը և Խորվաթիայի մարզիչ Զլատկո Դալիչը:
Լավագույն դարպասապահը Լոնդոնի «Չելսի»-ից Մադրիդի «Ռեալ» տեղափոխված Տիբոր Կուրտուան է, ով Ռուսաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Բելգիայի հավաքականի կազմում բրոնզե մեդալ է վաստակել: