Մատչելիության հղումներ

Փոմփեոն ակնկալում է Նյու Յորքում հանդիպել Լավրովի հետ


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Հելսինկիում, 16-ը հուլիսի, 2018թ․
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Հելսինկիում, 16-ը հուլիսի, 2018թ․

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ ակնկալում է Նյու Յորքում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ` Մոսկվայի կողմից Սիրիային S-300 (С-300) հրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ Վաշինգտոնի մտահոգությունների ֆոնին։

Ռուսաստանը երեկ հայտարարել է, որ պատրաստվում է S-300 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Սիրիայի իշխանություններին։

Պաշտոնական Մոսկվան S-300 համակարգերը Սիրիա առաքելու որոշումը կայացրեց ռուսական Իլ-20 հետախուզական օդանավի կործանումից հետո, որի մեղավորը, ըստ ռուսական կողմի, Իսրայելի ռազմաօդային ուժերն էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG