Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումներ սկսել Փաշինյանի հետ


Արսեն Համբարձումյան, արխիվ

Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) նույնպես պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումներ սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում շեշտեց Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարն ամրագրված է կառավարության գործունեության ծրագրում, որին կողմ է քվեարկել նաև ՀՅ Դաշնակցությունը։

«Անցնող ամիսների ընթացքում մեր մոտեցումների և դիրքորոշումների մեջ այս առումով փոփոխություն տեղի չի ունեցել, հետևաբար որևէ անպատեհություն չենք տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակացույցի և ճանապարհային քարտեզի հետ կապված քաղաքական քննարկումների գնալու համար», - ասաց Գերագույն մարմնի ներկայացուցիչը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Նյու Յորքից հայտարարել է, որ պետք է շատ արագ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Վարչապետը նշել է՝ երեկվա ընտրությունները ցույց տվեցին, որ այս խորհրդարանը չունի գործելու մանդատ։ Փաշինյանն ասել է, որ Նյու Յորքից վերադառնալուն պես քաղաքական և ոչ քաղաքական ուժերին արտահերթ ընտրությունների հարցով խորհրդակցությունների կհրավիրի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG