Մատչելիության հղումներ

«Եդինայա Ռոսիա»-ն ծանր պարտություն է կրել միանգամից երկու մարզերում նահանգապետի ընտրություններում


Ռուսաստան - Վլադիմիրի մարզի նահանգապետի ընտրություններում հաղթած թեկնածու Վլադիմիր Սիպյագին, 23-ը սեպտեմբերի, 2018թ․
Ռուսաստան - Վլադիմիրի մարզի նահանգապետի ընտրություններում հաղթած թեկնածու Վլադիմիր Սիպյագին, 23-ը սեպտեմբերի, 2018թ․

Կիրակի օրը Ռուսաստանում կայացած նահանգապետական ընտրությունների երկրորդ փուլում Կրեմլի աջակցությունը վայելող միանգամից երկու թեկնածուներ ծանր պարտություն են կրել:

Խաբարովսկի երկրամասում «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածու, գործող նահանգապետ Վյաչեսլավ Շպորտը պարտվել է ազգայնական Լիբերալ դեմոկրատական կուսակցության անդամ Սերգեյ Ֆուրգալին: Ընդդիմադիր թեկնածուն ստացել է ընտրողների 69 տոկոսի քվեն:

Լիբերալ դեմոկրատական կուսակցության մեկ այլ թեկնածու` Վլադիմիր Սիպյագինը, քվեների 57 տոկոսով հաղթել է Վլադիմիրի մարզի նահանգապետի պաշտոնի համար մղվող պայքարում: Նրա հակառակորդ՝ գործող նահանգապետ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Սվետլանա Օռլովայի օգտին քվեարկել է վլադիմիրցի ընտրողների ընդամենը 37․5 տոկոսը:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG