Նորվեգիայի հակահետախազությունը Օսլոյի օդանավակայանում լրտեսության կասկածանքով Ռուսաստանի քաղաքացու է ձերբակալել: Այս տեղեկությունը հաստատել է Նորվեգիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը` կատարվածը «անհեթեթություն և մտացածին քայլ» անվանելով:
Նորվեգական աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուսաստանի քաղաքացին ձերբակալվել է Օսլոյի օդանավակայանում սեպտեմբերի 21-ին: Նրան մեղադրում են լրտեսական գործունեություն ծավալելու մեջ:
Ձերբակալությանը նախորդող օրերին ռուսաստանցին Օսլոյում մասնակցում էր տվյալների թվայնացմանը նվիրված համաժողովին, որի ընթացքում, ըստ նորվեգական կողմի, նրա պահվածքը կասկածելի է թվացել: