Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կհանդիպեն


Զոհրաբ Մնացականյանը, Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Բրյուսելում, 12-ը հուլիսի, 2018թ.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպել են այս տարվա հուլիսին Բրյուսելում։ Սա երկու երկրների արտգործնախարարների միջև առաջին հանդիպումն էր Հայաստանում ժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո։

Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG