Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին


Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդ, արխիվ
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդ, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդին և Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հարատև խաղաղություն և բարօրություն:

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդին և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ամրապնդմանը միտված երկու երկների քայլերը կծառայեն ի շահ երկու ժողովուրդների, փոխանցում է Հայաստանի նախագահի գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG