Մատչելիության հղումներ

Ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման մասին 84 տեղեկություն


Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման մասին 84 տեղեկություն:

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանի խոսքով, դրանցից 8-ը վերաբերել են կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրողի ընտրության իրավունքի ազատ կամքի խոչընդոտելու դեպքերին, 2-ը՝ ընտրական իրավունքի իրականացման, 1 դեպք` լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, 3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 9 դեպք՝ մեկից ավել կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, 19-ը՝ ընտրացուցակների անճշտություններ, 1 լցոնման դեպք և 23 տարբեր բնույթի ընտրախախտումներ:

Դեպքերից 18-ի առթիվ նյութեր են նախապատրաստվում, մյուսները ստուգման փուլում են:

Մինչև ընտրության օրը արձանագրվել էր իրավախախտման 93 դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG