Մատչելիության հղումներ

Առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերով հարուցվել են քրեական գործեր․ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ


Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Շուշանիկ Իսրայելյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հրավիրված մամուլի ասուլիսում Երևանի ավագանու ընտրություններում հնարավոր ընտրախախտումների մասին ահազանգերը ստուգելու, հարուցված գործերով դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի գործունեության մասին տեղեկատվություն փոխանցեց մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Շուշանիկ Իսրայելյանը:

«Այսօր ժամը 8-ի դրությամբ ուսումնասիրվել է մամուլի 15 հրապարակում, սոցիալական ցանցերում կատարված 4 գրառում: Վարչական վարույթ է ձեռնարկվել մեկ դեպքով: Արձանագրվել է ընդհանուր առմամբ 94 հաղորդում: Նշած առերևույթ ըիրավախախտումներից 19-ը վերաբերել են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 21-ը՝ ընտրակաշառք տալուն, 4-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելուն, 49-ը՝ ընտրողների ցուցակների կազմելու կարգի խախտմանը, մեկը՝ այլ դեպք․․․ Սրանցից 9 դեպքերով նախապատրաստվում են նյութեր, իսկ երեք դեպքով հարուցվել է քրեական գործ: Մեկ քրեական գործը հարուցվել է Աջափնյակ և Դավթաշեն, մեկը՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների, իսկ մյուսը Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում: Բոլորը վերաբերում են ընտրակաշառք տալու դեպքերին: Նշված երեք գործերը ուղարկվել են ՀՀ Քննչական ծառայություն»:

Անդրադառնալով այսօր ստացված դիմումներին և հաղորդումներին՝ Իսրայելյանն ասաց․ - «Ժամը 1-ի դրությամբ ուսումնասիրվել է մամուլի 29 հրապարակում, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում, վարչական վարույթ է ձեռնարկվել մեկ դեպքով: Արձանագրվել է քաղաքացու կողմից ոստիկանություն դիմում-հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու, ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր ներկայացնելու 89 դեպք: Ընդհանուրը՝ 123 հաղորդում: Հիշյալ առերևույթ իրավախախտումներից 26-ը վերաբերում են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 23-ը՝ ընտրակաշառք տալուն, 5-ը այլ դեպքեր են, 55-ը՝ ընտրողների ցուցակների կազմելու կարգի խախտմանը, 2-ը՝ կրկնակի քվեարկության դեպքեր, 7-ը քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքեր, 1-ը լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպք: Դրանցից 106-ը պարունակել են վերացական և ընդհանուր տեղեկություններ, այնուամենայնիվ դրանցով ստուգողական գործողություններ են կատարվում ոստիկանության կողմից: 13 դեպքով նախապատրաստվում են նյութեր, և չորս դեպքով հարուցվել է քրեական գործ»:

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ դատախազության ներկայացուցիչը չբացահայտեց, թե քաղաքապետի ընտրություններին մասնակցող որ ուժի կամ ուժերի օգտին են ընտրակաշառք առաջարկողները կամ տվողը կոչ արել քվեարկել։

Շուշանիկ Իսրայելյանի խոսքով՝ տեղեկությունները կսկսեն հրապարակել ընտրությունների ավարտից հետո, երբ հրապարակվեն պաշտոնական տվյալները, քրեական գործերով թույլատրելի սահմաններում կլինեն հրապարակումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG